««Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմերը»․ Մարիաննա Փայտյան

Առաջին ալիքի նախկին լրագրող Մարիաննա Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկեղծ ասած, «Առաջին ալիք»-ի կայքէջում փնտրում էի մեր սիրուն «Կյանքը սահմանին» ֆիլմաշարի Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը, պարզվեց՝ ամբողջ շարքը կայքից ջնջված է, լավ է, որ ես արխիվները լավ պահելու սովորություն ունեմ, անպայման առանձին ափլոդ կանեմ ու կտարածեմ մեր սահմանամերձ հերոս-գյուղերի մասին պատմությունները ու կսկսեմ Ոսկեպարից։ Իսկ քանի դեռ էս անոնսն էլ չեն ջնջել, սա տարածեմ՝ 1 ու կես րոպեում սահմանապահ մարդիկ հայրենիք սիրելու իրական ճանապարհն են ասում։

Ու ի դեպ, էն որ ասում են՝ նոր հիշեցիք Ոսկեպարի եկեղեցու մասին։ Շարքը 2017-ին ենք նկարահանել, Ոսկեպարի եկեղեցու մասին ոչ միայն հիշել ենք, այլև հենց եկեղեցու շնորհիվ էլ այն ժամանակ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ ծանոթացա։ Սրբազանի գլխավորությամբ Տավուշի հոգևորականները հավաքվեցին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ու պատարագ մատուցվեց, որին նաև մի քանի տասնյակ ժամկետային զինծառայողներ էին մասնակցում։ Երանությամբ եմ հիշում այդ օրերը, երանությամբ հիշում էն ոգին, որ կար, որ պետք է նորից արթնանա․․․

Հ․Գ․ Շարունակեցի «Հանրային»-ի կայքում դեգերումներս, պարզվեց՝ Շուշիի ազատագրման մասին պատմող ֆիլմն էլ է հեռացվել։ Չէ, լո՞ւրջ, դասագրքերից էլ է ամբողջը ջնջվելու, վե՞րջ, 30 տարին չի՞ եղել։ Ախր իմ, էն մյուսի` ձեզ չներելը մի կողմ, էս հայրենիքը ձեզ չի ներելու, ուրանալն էլ ո՞նց է լինում։ Ձեր անձնագրերն էլ այրեք կամ «քաղաքացիությունը՝ Հայաստանի Հանրապետություն» հատվածն էն սպիտակ ներկով փակեք:

Հ․Գ․ 2 Անգամ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մասին մեր պատրաստած խաղարկային տեսարաններով դոկումենտալն է ջնջվել»

686 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն