Ինքնաթիռի օդաչուները քնել են թռիչքի ժամանակ և շեղվել ընթացքից

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հետաքննում է տեղական Batik Air ավիաընկերության հետ կապված միջադեպի պատճառները այն բանից հետո, երբ երկու օդաչուները թռիչքի ժամանակ քնել են։

Այս մասին հայտնում է Metro-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ջակարտա չվերթի ժամանակ, որում եղել է 153 ուղևոր և անձնակազմի անդամներ։ Հրապարակման համաձայն՝ թռիչքից մի քանի րոպե անց օդաչուներից մեկը հարցրել է գործընկերոջը, թե արդյոք նա կարող է հանգստանալ, ապա, թույլտվություն ստանալով, օդաչուն քնել է, մի քանի րոպե անց օդանավի հրամանատարը նույնպես քնել է։

Օդաչուները կես ժամ դիսպետչերների հետ կապ չեն հաստատել, ինչի հետևանքով ինքնաթիռը շեղվել է իր ընթացքից։ Օդաչուներից մեկն արթնացել է և կարողացել է կառավարել թռիչքի ուղին։

960 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն