ՈՒշադրություն. Հայաստանում սուր շնչառական վար.ակների բարձր ակտիվություն է. ԱՆ-ն հայտնում է՝ ինչ անել

Ներկայումս Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով  պայմանավորված բարձր ակտիվություն’ ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ’ շտապօգնության կանչերում։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։ Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչև 4 տարեկանների։ Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։

Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում։
https://mediaroom.am/armenia/society/item/48926-2023-10-19-08-54-08.html

2 034 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն