Toyota-ն բա խվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև Mercedes-Benz ավտոմեքենային, որն էլ՝ մեկ այլ մեքենայի ու այ րվել

Մարտի 6-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտակայքում այ րվում է ավտոմեքենա:

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ. Դ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև բախվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1977 թ.), որն էլ՝ «Renault» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1990 թ.):

«Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մարվել է տեղի ուժերով: Մասամբ ա յրվել է

ավտոմեքենայի շարժիչի հատվածը. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota», «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

 

403 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն