Շատ լավ լուր․ Ռոբերտին ԱՄՆ-ում վիրահատել են. երեխան արդեն լավ է զգում

Ռոբին օրեր առաջ ԱՄՆ-ում վիրահատել են, երեխան արդեն լավ է զգում, այս մասին հայտնում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամից։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն երեխայի լիարժեք բուժման համար ապագայում որոշ միջամտությունների կարիք է լինելու: «Մեծ հույս ունենք, որ ապագայում երեխայի մոտ ամեն բան լավ է լինելու, ու նա հնարավորություն է ստանալու լիարժեք վայելելու իր անհոգ մանկությունը: Ավելացած գումարն ուղղվելու է երեխայի ընթացիկ բուժման ու կեցության ծախսերը փոխհատուցելուն։ Շնորհակալ ենք մեծաթիվ նվիրատուներին՝ մեծ սրտացավության ու հոգատարության համար»,- նշված է հաղորդագրությունում։

https://www.facebook.com/photo.php?fbid=25354265767497941&set=a.527800420571153&type=3&ref=embed_post

1 146 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն