Ող բերգական վ թար Արմավիրի մարզում. կա զո հ և վիրավորներ. ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ դեպքից

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ող բերգական ավտովթ ար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 41-ամյա Արթուր Մարգարյանի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Արարատ Պետրոսյանի վարած ВАЗ 211440 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթ արի հետևանքով Ա․ Պետրոսյանը տեղում մա հացել է, իսկ վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վիլգեն Պետրոսյանն ու Mercedes-ի վարորդ Ա․ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները Лада-ի միջից դուրս են բերել վիրավորին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

4 218 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն