Արմենչիկի և կնոջ սիրառատ պարը` դահլիճի բեմում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երգիչ Արմենչիկն ԱՄՆ-ում է արդեն տասնյակ տարիներ: Այս օրերին նա պատրաստվում է իր մենահամերգին: Փորձերից մեկի ժամանակ երգիչը կնոջ հետ համերգային դահլիճի բեմում պարում է: Զույգի սիրառատ տեսանյութը ներկայացնում ենք Ձեզ:     Նշենք, որ սիրո տոնի առթիվ օրեր շարունակ ինստագրամում սեր էր տիրում։ Բոլորը հրապարակումներ էին անում՝ցույց տալով իրենց անցկացրած օրը, ստացած նվերները։ Արմենչիկի կինը ևս բացառություն չէր։ Նա հրապարակել էր լուսանկար ու ցույց տվել, թե ինչքան շքեղ ծաղիկներ է ստացել սիրո տոնին։

Նշենք, որ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, մեկ անգամ խոսելով իրենց նրանց առաջին ծանոթության մասին, նշել է, որ դա տեղի է ունեցել Արամ Ասատրյանի հուշ երեկոներից մեկի ժամանակ, որի ընթացքում նա օգնում էր իր ընկերներին կազմակերպչական հարցերով, իսկ Արմենչիկը մասնակցում էր այդ միջոցառմանը:

Արմենչիկի կինը’ նշելով, որ իրենց ամուսնական կյանքի ընթացքում նա ընդամենը երկու անգամ է հարցազրույց տվել, որպես բացառիկ դրվագ Մհերին ներկայացրեց նրանց առաջին հանդիպման վերաբերյալ մի պատմություն:   «Արդեն համերգը վերջացել էր, երբ մենք գնում էինք համերգից հետո կազմակերպված միջոցառմանը: Ես նստած էի երգիչների սեղանին ու չնկատեցի, թե ինչպես Արմենչիկը եկավ նստեց մոտս: Մեկ ժամ է, երկու ժամ է Արմենը խոսում է ամուսնության մասին: Մեր առաջին հանդիպումն է ու նա խոսում է ամուսնության մասին:

Հեռու եմ պահում ինձ, որովհետև ոնց կարելի է առաջին հանդիպման ժամանակ խոսել ամուսնության մասին, բայց ես հետո հասկացա, որ էտ անկեղծությունը բարությունը դա ինքն է, դա հենց Արմենչիկն է՝ բարի և անկեղծ»,- ասել է Լուսինեն:

https://mediaroom.am/lrahos/item/52555-2024-02-26-16-07-33.html

749 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն