Ցրտում է։ Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Փետրվարի 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն, գիշերը` 1-3 աստիճան ցուրտ։ Կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։

Իրավաբան.net
1 177 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն