Սահմանին իրավիճակը լարված է. Նիկոլ Փաշինյան

Սահմանին իրավիճակը լարված է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիյոլ Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ Ադրբեջանը սահմանին զորքերի որոշակի կուտակում ունի, նաև ԼՂ շուրջ է որոշակի զորքեր կուտակել:

Թե ինչու վարչապետը սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նա ասաց, թե առաջին զանգը հենց նրա հետ է եղել:

«Ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ վերջերս, մյուսների հետ չեմ խոսել, նաև ասեմ, որ այդ զանգերի նպատակն ու իմաստն այն է, որ այն գործընկերներին, ովքեր որոշ նրբությունների տեղեկացված չեն, այդ տեղեկություններըփոխանցվեն, իսկ ՌԴ նախագահը տեղեկացված է իրավիճակի մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ Պուտինի հետ վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ ՌԴ նախագահի հետ. «Ըստ անհրաժեշտության հեռախոսազրույցներ կարող են տեղի ունենալ»:

https://mediaarm.am/hy/page/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%AC%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A7-%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6?fbclid=IwAR1tgOKKX50rWDp-79VOfYvJ_Ax43kUD3SvXn8QWCEzxXBSMEtmz1dX6a80

933 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն