Անահիտ Կիրակոսյանը հրապարակել է արխիվային տեսանյութ՝ պատմելով կյանքից հեռացած ընկերների մասին

Երեկ կյանքից հեռացել է շոումեն, հաղորդավար Ալիկ Հակոբյանը և դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը մի շարք միջոցառումներ է վարել նրա հետ հրապարակել է արխիվային տեսանյութ՝ պատմելով կյանքից հեռացած ընկերների մասին. «Այսպես ստացվեց, որ հենց հիմա լրացավ նաև 40 օր, որ ինձ հետ չկա Իմ Լուսինեն ֆիզիկապես չկա ու կարոտը սրտիս մեջ խեղդվելու աստիճան իմանում եմ մյուս ընկերոջս մահվան լուրը:Ալիկ, քո կողքին ես միշտ շքեղ ու պատրաստված եմ եղել .գործի բնույթն էր, բայց կիսվում եմ ամենամտերմիկ արխիվային վիդեոյով, երբ երգում ենք Լուսին: Լուսինեիս համար ու քեզ հետ միասին, իսկ Լուիզը ,քո Չքնաղ Լուիզը…քո հրաշք կինը մեր մեջտեղում … Լուիզս,ուժ քեզ, ուժ, համբերություն …չգիտեմ էլ ինչ ասեմ …անպատմելի ցավ է»:

860 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն