Այս անգամ արդեն հայերին կանգնեցնելը շատ դժվար է լինելու…ժամանակը կգա եւ կտեսնեք. Աբրահամյան

«Ոմանց համար գուցե ուղղակի միջանցք՝ բայց մեզ համար տուն եւ հարազատ ոլորաններ… Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես վստահ եմ, որ այս նույն ճանապարհներով հայերը կրկին մտնելու են Արցախի հանրապետություն: Ճիշտ է, հիմա ժողովուրդը մի փոքր հուսալքված է, բայց երկար չի տեւելու այս վիճակը։

Եթե թերթեք պատմության էջերը, ապա կտեսնեք, որ նման իրավիճակներում շատ ենք հայտնվել, բայց միշտ ամենավերջին պահին ազգովի համախմբվել ենք եւ հասել մեր նպատակներին։

Ես առավել քան վստահ եմ, որ Բաքվի բանտերից վերադառնալու են մեր բոլոր առաջնորդները եւ զինվորները, որ Հայաստանը չի կործանվելու, որ  գալու է մի պահ, երբ մարդկանց մեջ կուտակված հուսալքությունը ու ցասումն իրար են խառնվելու եւ հաշվի չեն առնելու ոչ «միջազգային հանրություն» կոչվածին եւ ոչ էլ այլ երկրների կոչերին ու հողերը ազատագրելով առաջ են գնալու։ Այս անգամ արդեն հայերին կանգնեցնելը շատ դժվար է լինելու…ժամանակը կգա եւ կտեսնեք», – գրել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» հիմնադիր անդամ ԱՐՇԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։

16 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն