Նոր մանրամասներ՝ 3-ամյա Տիգրանի որոնումներից․ աշխшտում են 7 ուղղությпւնով․ ինչ է հшյտնի այս պшհին
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։


