Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Նովոսիբիրսկից Մախաչկալա, Ղազախստանի վերևում տագնապի ազդանշան է տվել: Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը:
Աղբյուրի տվյալներով՝ թռիչքի ընթացքում լայներն անսպասելիորեն փոխել է ուղղությունը դեպի Օմսկ:
Օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր:
«Տեխնիկական անսարքության հետ կապված՝ S7 7099 Նովոսիբիրսկ — Մախաչկալա չվերթի անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել Օմսկի պահեստային օդանավակայանում։ Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի», – պատմել են S7-ի մամուլի ծառայությունից։


