Starnews.am-ը գրում է․
Ժամանակին Մովսես Երեմյան ու Աննա Սիմոնյանը համարվում էին հայկական շոուբիզնեսի ամենագեղեցիկ և ներդաշնակ զույգերից մեկը։ Նրանք համատեղ հանդես էին գալիս նույն նախագծում, պարբերաբար ջերմ հրապարակումներով էին հանդես գալիս։
Իրենց որդու՝ Անրիի ծնունդից հետո, Մովսեսն ու Աննան տեղափոխվեցին ԱՄՆ, որտեղ կարելի է ասել, որոշ չափով ստեղծագործական դադար վերցրին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Նրանք այդպես էլ չմեկնաբանեցին այս լուրը, բայց միառժամանակ դադարել էին հետևել իրար սոցիալական հարթակներում, Մովսեսն անգամ ապաակտիվացրել էր ինստագրամյան իր էջը, իսկ Աննան գրառումների տեսքով էր ակնարկներ անում։
Ընդամենը շաբաթներ առաջ, սակայն, Աննան նոր հրապարակումով կիսվեց ինստագրամյան իր էջում, հայտնելով, որ վերամիավորվել է Մովսեսի հետ։ Նորությունը իսկապես սպասված և ուրախալի էր համացանցի շատ օգտատերերի համար, ովքեր անմիջապես սկսեցին դրական մեկնաբանություններ թողնել թեմայի շուրջ։
Մովսեսն ու Աննան այդպես էլ մեկնաբանություններ չտվեցին ո՛չ իրենց բաժանման, ո՛չ վերամիավորման մասին։ Փոխարենը, ամեն ինչ, կարծես, անցել է բնականոն ընթացքին։ Մովսեսը հանդես է գալիս նոր նախագծերում, Աննան էլ կրկին ակտիվացրել է սոցիալական էջերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: