ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում. ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը տարածել է տեսանյութ, որտեղ պատկերված են չեխական Aero Vodochody Aerospace ընկերության արտադրության L-39 Skyfox ինքնաթիռները, որոնք, ըստ նրա, մոտ ապագայում համալրելու են Հայաստանի զինտեխնիկան։ «Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,- գրել է Պապիկյանը։
Նախարարի կատարած հրապարակումից ենթադրվում է, որ հայկական կողմը ձեռք է բերել հիշյալ ինքնաթիռները, թեև գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։ Հարկ է հիշեցնել, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Չեխիայի Հանրապետությունում։


