«Գևորգ, ես հետ չեմ գալու, մորս ու ախպորս անտուն չթողես»․ Արտյոմ Քոլանջյանի վերջին զանգը ռազմաճակատից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

48-ամյա Արփինե Շահբազյանը արցախյան 2-րդ պատ երազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն, Արտյոմ Քոլանջյանին։ Iravaban.net-ի «Արցախյան պատ երազմի անմահ զո հերը» շարքի շրջանակներում պատմեց․ «Ծյոմս դիջեյ էր, մականունը՝ SCIONIS, որ նշանակում է նոր սկիզբ, վերածնունդ։ Հենց մի նոր բան էր գրում, հերթով կանչում էր բոլորին ու ուզում էր հասկանար՝ ով ինչ լսեց»։ Պատ երազմի լուրը լսելուն պես Արտյոմն անմիջապես հանել է ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած զինվորական համազգեստն ու ծառայությունից մնացած կոշիկները, լվանալ, արդուկել տվել դրանք, որ հագնի և որպես կամավոր գնա սահման։

արց ԻրավաբանինԲլոգ Կարծիք Ստուգիր գիտելիքներդ Խճանկար Հայտարարություններ Աշխատանք Դասընթացներ Տեղեկագիր Բաժիններ    «Գոռում էի, որ իմ էրեխեն հետա գալու, բայց գիտեի՝ չի գալու»․ Արտյոմ Քոլանջյանի մայրը պատմել է, թե ինչպես է իր որդին կամավոր ռազմաճակատ մեկնել 2024-01-28 / 22:00 48-ամյա Արփինե Շահբազյանը արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն, Արտյոմ Քոլանջյանին։ Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի ան մահ զո հերը» շարքի շրջանակներում պատմեց․ «Ծյոմս դիջեյ էր, մականունը՝ SCIONIS, որ նշանակում է նոր սկիզբ, վերածնունդ։ Հենց մի նոր բան էր գրում, հերթով կանչում էր բոլորին ու ուզում էր հասկանար՝ ով ինչ լսեց»։ Պատ երազմի լուրը լսելուն պես Արտյոմն անմիջապես հանել է ապրիլյան քառօրյա պատ երազմից մնացած զինվորական համազգեստն ու ծառայությունից մնացած կոշիկները, լվանալ, արդուկել տվել դրանք, որ հագնի և որպես կամավոր գնա սահման։ Զինկոմիսարիատից զանգել էին, որպեսզի 14։00-ին ներկայանա։ Մայրը հիշում է, որ այդ օրը 13։00-ին արդեն այնտեղ է եղել, մինչև 20։00-ն սպասել են, սակայն Արտյոմի անունը չեն տվել։ Մեկնող ամեն խմբի հետ ավտոբուս է նստել, մի քանի անգամ իջեցրել են, այնուհետև ստիպել է, որ իր անունը գրիչով ավելացնեն, կարդան ու գնացել է։ Սկզբում նրան տարել են Լուսակերտ վերապատրաստման, իսկ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 15-ին՝ տեղափոխել Հադրութ, որի մասին, սակայն, տնեցիներն իմացել են միայն Արտյոմի զո հվելուց հետո. իր գտնվելու վայրը թաքցրել է, որպեսզի մայրն ու եղբայրը չանհանգստանան։ Լուսակերտում ընկերներ է ձեռք բերել, 6-ն են եղել, որոշել են միասին գնալ։ Հադրութ տեղափոխելիս մյուս 5-ի անունը եղել է ցուցակում, սակայն Արտյոմինը՝ ոչ։ Նորից ստիպել է, որ գրիչով ավելացնեն, որպեսզի ընկերների կողքին լինի։ Որդուց վերջին զանգն Արփինե Շահբազյանը ստացել է հոկտեմբերի 18-ին։
Ավելի վաղ ընտանիքով տարածք են ընտրել Երևանում, որպեսզի տուն կարողանան կառուցել, սակայն աշխատանքներն անընդհատ ձգձգվել են։ Զո հվելու օրն Արտյոմը ոչ թե ընտանիքի անդամներին է զանգել, այլ տունը կառուցողին ու ասել․ «Գևորգ, ես հետ չեմ գալու, մորս ու ախպորս անտուն չթողես»։ Տունն արդեն կառուցված է, Արտյոմի համար սենյակն առանձնացված, սակայն նա չկա։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://iravaban.net/459785.html
© iravaban.net կայք

737 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն