Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին

ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին Հայաստանից պաշտոնական ծանուցումներ Բելառուսը չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք այս խնդիրը քննարկել ենք նախագահների հետ Կազանում։ Մենք ՀԱՊԿ-ից ոչ մեկին չենք վռնդում, միշտ աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք Հայաստանին, որպես մեր դաշնակից, բայց եթե նրանք չեն ուզում լինել ՀԱՊԿ անդամ… ՀԱՊԿ-ը չի փլուզվի»,– ասել է նա։

Նա նաև հավելել է, որ հանգիստ է արձագանքում Փաշինյանի հայտարարությանը՝ կազմակերպությանը Երևանի մասնակցությունը «սառեցնելու մասին»։

«Հայաստանում Փաշինյանը չի կարող որոշել մտել ՀԱՊԿ, թե դուրս գալ այնտեղից։ Այդ երկրում որոշում է խորհրդարանը։ Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանում սթափ դատող մարդիկ ավելի շատ են»,– նշել է նա։

Լուկաշենկոն խորհուրդ է տվել Հայաստանին չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից՝ հայտարարելով, որ հետ վերադառնալը դժվար կլինի:

Իրավաբան.net
789 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն