Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սուրեն Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։

Մասնավորապես՝

– խոհանոցի պատերի և առաստաղի որոշ հատվածների մակերևույթները պատված են եղել բորբոսով, եղել է մասնիկների թափվելու վտանգ,

– աշխատանքային սարքավորումների մակերևույթները եղել են ոչ նորոգ վիճակում՝ կոռոզիայի հետքերով:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Իրավաբան.net
631 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն