Գեղարքունիքում Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՊՆ ծառայողի դ.ին

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտով թար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում և կա զ.ոհ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են տղամարդու դ.ի:

Դին հայտնաբերվել է վթարված Volkswagen մակնիշի ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ դրսում՝ բերանքսիվայր վիճակում:

Տեղում պարզել են, որ մա հացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր, ինչի համար էլ վ թարի մասին Ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության գլխավոր բաժին:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ռազմական ոստիկանության ծառայողները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մա հացածը 34-ամյա Նարեկ Գ.-ն է:

770 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն