Դերասանուհի Թամարա Գևորգյանը հայտարարություն է տարածել իր և Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման՝ սեպտեմբերի 18-ի ցուցադրության չեղարկման վերաբերյալ՝ նշելով, որ «ներկայացման չեղարկումն ու բովանդակությունը քաղաքականացնելու փորձերը շատ անիմաստ են ու անհիմն».
«Սիրելի հանդիսատես և լրագրողներ, «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը չեղարկվել է «Ցանկապատ» ներկայացումից օրեր առաջ՝ տեխնիկական պատճառներով:
Երբեք ոչ ոք մեզ արգելքներ չի ներկայացրել խաղալ կամ չխաղալ այս կամ այն թեմայի շուրջ ներկայացումներ: Եվ ներկայացման չեղարկումն ու բովանդակությունը քաղաքականացնելու փորձերը շատ անիմաստ են ու անհիմն:
Ես և ներկայացման ողջ անձնակազմը՝ Մկրտիչ Արզումանյանի գլխավորությամբ, շատ ենք սիրում այն աշխատանքը, որն արել ենք ու դեռ անելու ենք: Ներկայացումը կրկին բեմում է լինելու հունվար ամսից սկսած»,-գրառման մեջ նշել է Թամարան:
