«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական օնլայն չվատախտակի տվյալների համաձայն, ցերեկային ժամերին, օդանավակայանի աշխատանքում նախատեսվում է տևական ընդմիջում:
Մասնավորապես, ժամանման չվացուցակի համաձայն՝ ժամը 08:16-ից հետո «Զվարթնոցը» ոչ մի չվերթ չի ընդունելու մինչև 17:45-ը: Այս մասին Auroranews-ին տեղեկացրեցին Քաղաքացիկան ավիացիայի կոմիտեից:
Միևնույն ժամանակ, մեկնման չվատախտակի տվյալներով՝ ժամը 08:50-ից հետո օդանավակայանից ոչ մի չվերթ չի իրականացվելու մինչև 18:05-ը:
Նաև Քաղաքացիկան ավիացիայի կոմիտեից տեղեկացրեցին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվում են թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ, որոնք կտեւեն 6 օր:
Հարգելի ուղևորներին չվերթերի հնարավոր փոփոխությունների և հավելյալ մանրամասների համար հետևեք Զվարնթոց օդանավակայանի պաշտոնական չվատախտակի թարմացումներին կամ կապ հաստատեք ավիաընկերությունների հետ:


