Ցրտերը գալիս են․ ջերմшստիճանը կնվազի 9 աստիճшնով. ինչ է սպшսվում առшջիկա օրերին

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-22-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 20-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում են անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել .

«Սեպտեմբերի 19-ից ևս մեկ մեծ քայլ դեպի աշուն»։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել