Որտեղ է բ ռնության ենթարկվել երեխան․ Factor TV-ն այցելել է Գավառի բնակարան, զրուցել հարևանների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի նկարահանող խումբն այցելել է այն բնակարան, որտեղ մոր կողմից անչափահաս դուստրը ֆիզիկական, հոգեբանական և սեռական բ ռնությունների է ենթարկվել։ Ընտանիքն այժմ Գավառից տեղափոխվել է Երևան, սակայն ոստիկանությունը հայտնում է, որ բ ռնությունը կատարվել է Գավառում վարձակալված բնակարանում։  Հիշեցնենք՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննա Արևշատյանը բ ռնության ենթարկում իր անչափահաս դստերը՝ ներգրավելով նաև մյուս երեխաներին։ Հինգ անչափահաս երեխա ունեցող ընտանիքում փոքրիկները բ ռնության են ենթարկվել նաև հոր կողմից։ Հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, սեռական բ ռնության է ենթարկել իր 7-ամյա դստերը։ Աննա Արևշատյանի հարևանները խստորեն դատապարտում էին ամուսինների պահվածքը, միաժամանակ, Factor TV-ի հետ զրույցում հավաստիացնում, թե ընտանիքին չեն ճանաչել, չեն շփվել, ինչպես նաև նրանց տանից երբևէ բ ռնության ձայներ չեն լսել։ Անչափահաս երեխային բ ռնության ենթարկելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Երեխայի մայրը ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով։ Երեխաների խնամքով առայժմ զբաղվելու է ՀՕՖ-ը։ Բռնարար մայրը, ի վերջո, ի՞նչ պատժաչափ կստանա, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է մի բան․ երեխաների հոգեբանությանը հասցված վնասը կարող է անդառնալի լինել և իր մասին հիշեցնել նրանց ամբողջ կյանքում։ Մանրամասները՝ տեսանյութում։  Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/678655.html?fbclid=IwAR2EPoy0dtMxAemdki_QdfWvCL60eLGoVxWNDaNsK6JAI4QwQFZVmXBUDBA

© factor.am

10 164 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն