Հաստատվել է կшմավոր ատեստшվորման ժшմանակшցույցը. ԿԳՄՍՆ

 

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Համաձայն հրամանի՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին:

Քննական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:

Կամավոր ատեստավորման քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։

Հանրակրթական դպրոցի ուսուցիչներ

01.11.2025 թ. – Ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն), Աշխարհագրություն

02.11.2025 թ. – Անգլերեն, Ռուսաց լեզու

08.11.2025 թ. – Մաթեմատիկա, թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ Եզդիերեն, Պարսկերեն, Ասորերեն, Ֆիզկուլտուրա, Շախմատ

09.11.2025 թ. – Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց լեզու

15.11.2025 թ. – Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն

16.11.2025 թ. – ՆԶՊ, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ

22.11.2025թ. – Պատմություն, Հասարակագիտություն

23.11.2025 թ. – Դասվար

Արտադպրոցական հաստատությունների մանակավարժներ

29.11.2025 թ. – Երաժշտություն՝ Նվագակցություն (դաշնամուր), Փայտյա փողային գործիքներ, Պնձյա փողային գործիքներ

Պարարվեստ՝ Պարարվեստ

30.11.2025 թ. – Թատերարվեստ՝ Թատերարվեստ

Մարզական ուղղություններ՝ Շախմատ, Գեղարվեստական մարմնամարզություն, Սպորտային մարմնամարզություն, Սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, Լող

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներ

22.11.2025 թ. – Հոգեբանություն

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել