ՀՐԱՏԱՊ
Մայիսի 6-7-ը ջուր չի լինելու
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ բարեկամությունը. Մակրոնը հրաժեշտ տվեց Հայաստանին
Հուլիսի 1-ից կտրամադրվի մինչև 2մլն դրամ աջակցություն 63 և բարձր տարիքի քաղաքացիների բիզնես նախաձեռնություններին
05 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 6-7-ը ջուր չի լինելու
05.05.2026
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ բարեկամությունը. Մակրոնը հրաժեշտ տվեց Հայաստանին
05.05.2026
Հուլիսի 1-ից կտրամադրվի մինչև 2մլն դրամ աջակցություն 63 և բարձր տարիքի քաղաքացիների բիզնես նախաձեռնություններին
05.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Աշխարհ

NYT․ Իսրայելին հաջողվել է սպ.անել Իրանի բшրձրաստիճան ներկայшցուցիչներին՝ թիկնшպահների հեռшխոսները կпտրելու միջпցով

31.08.2025 One Min Read
3 0

 

 

 

The New York Times -ի տվյալներով՝ Իսրայելի հարվածներից հետո անցկացված հետաքննության արդյունքում բացահայտվել են արտահոսքեր Իրանի անվտանգության համակարգում։

Հունիսի 16-ին՝ պատերազմի չորրորդ օրը, Թեհրանի տակ գտնվող բունկերում տեղի է ունեցել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի գերգաղտնի նիստ։ Չնայած խիստ միջոցառումներին՝ ղեկավարության մոտ հեռախոսների բացակայությանը և բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ առանձին ժամանմանը, իսրայելական ինքնաթիռները շուտով հարվածել են բունկերի մուտքերին։ Նիստի մասնակիցները չեն տուժել, սակայն մի քանի պահապաններ սպանվել են։

Պարզվել է, որ իսրայելական հետախուզությունը հետևել է հանդիպմանը՝ կոտրելով թիկնապահների և վարորդների հեռախոսները։

Իրանական և իսրայելական աղբյուրների համաձայն, «մի քանի տարվա ընթացքում բջջային սարքերի անզգույշ օգտագործումը՝ ներառյալ սոցիալական ցանցերում հրապարակումները, թույլ են տվել Թել Ավիվին ճշգրտորեն հետևել ռազմական հրամանատարների և միջուկային գիտնականների տեղաշարժերին»։

«Կարմիր հարսանիք» գործողության շրջանակում Իսրայելը 2022 թվականի վերջից սկսել է իրանական առանցքային մասնագետների ոչնչացման նախապատրաստումը։ Ցանկերը կազմվել են 2018 թվականին «Մոսադ»-ի կողմից գողացված արխիվի հիման վրա՝ 400 անունից կրճատվելով մինչև 100-ի։ Հունիսին Իսրայելը սպանել է 13 միջուկային գիտնական և մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված է եղել 20–25 թիրախային հարված։

Նախկին պաշտոնյաների վկայությամբ, անվտանգության համակարգեր ներթափանցման մակարդակը եղել է աննախադեպ։

Իսրայելի զինվորականները հայտարարում են, որ «գործակալական աշխատանքի, արբանյակային հետախուզության և թվային տվյալների վերլուծության համադրությունը Իրանի ղեկավարների բազմամարդ անվտանգության համակարգը վերածել է նրանց խոցելիության»։

Share Article

Previous Post

Դոլարների անձրև և շքեղություն… Հրաչ Մուրադյանի ընտшնիքը հարսшնիքի է մասնшկցել՝ ԱՄՆ-ում. Տեսանյութ

Next Post

Սեպտեմբերի 1-ից դպրпցներում դшսերը կսկսվեն այլ ժшմի․ մանրամասներ

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am