ՀՐԱՏԱՊ
Մայիսի 22-ի աստղագուշակ
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք ամենակրքոտն են անկողնում
Իրազեկում․ Ի՞նչ իրավունքներ ունեք, որպես ընտրող
22 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 22-ի աստղագուշակ
22.05.2026
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք ամենակրքոտն են անկողնում
21.05.2026
Իրազեկում․ Ի՞նչ իրավունքներ ունեք, որպես ընտրող
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

Դասերի վաղ մեկնարկը հանգեցնելու է քնի քրոնիկ պակասի, որն անմիջականորեն шզդելու է սովորողների հпգեկան և ֆիզիկական առпղջության վրա․ հпգեբան

30.08.2025 2 Min Read
6 0

 

 

MediaHub-ը չի դադարում դժգոհություններ լսել Երևանի քաղաքապետարանի նոր կայացրած որոշումից, այն է՝ սեպտեմբերի 1-ից Երևանի դպրոցներում դասապրոցեսը կսկսվի 8:15-ին նախկին 8:30-ի փոխարեն:

Շատերի համար անհասկանալի թվացող այս որոշումը խուճապ է ստեղծել թե՛ ծնողների, թե՛ դպրոցականների շրջանում։ Մեզ հետ մասնավոր զրույցներում երեխաներն իրենց մտահոգություն են հայտնում՝  նշելով, որ չեն կարողանա այդքան վաղ արթնանալ ու ստիպված կլինեն բացակայել դասերից։

MediaHub-ն այս ամենի շուրջ զրուցել է հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար, ինչպե՞ս սա կազդի երեխաների հոգեբանության վրա։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դպրոցական դասաժամերի փոփոխության խնդիրը բազմաշերտ ազդեցություն է ունենալու ինչպես երեխաների և դեռահասների հոգեբանական բարեկեցության, այնպես էլ նրանց սոցիալական ու կրթական գործունեության վրա։

«Միջազգային հետազոտությունները, այդ թվում՝ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից ներկայացված տվյալները, փաստում են, որ հատկապես դեռահասների դեպքում քնի կենսաբանական օրինաչափությունները տարբերվում են․ նրանց օրգանիզմը հակված է ավելի ուշ ժամերի քնելու և ուշ արթնանալու։ Ժամանակակից կյանքի արագացված ռիթմը և տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը հանգեցրել են նրան, որ երեխաները սովորաբար քնում են ավելի ուշ, քան անհրաժեշտ է։ Սա հանգեցնում է քնի տևողության կրճատման, որն իր հերթին լրացուցիչ սթրեսոգեն է։ Բացի այդ, փոփոխված գրաֆիկի պայմաններում աշակերտները ձմեռային ամիսներին ստիպված են լինելու դպրոց գնալ մթության պայմաններում, ինչը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ նրանց հոգեբանական պատրաստվածության վրա»,- նշեց հոգեբանը։

Գրիգորյանի խոսքով՝ դասերի չափազանց վաղ մեկնարկը հանգեցնելուէ քնի քրոնիկ պակասի, որն անմիջականորեն ազդելու է սովորողների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա՝ առաջացնելով տրամադրության անկում, ուշադրության և կենտրոնացման խանգարումներ, սթրեսի և դեպրեսիայի բարձր ռիսկեր։ Այս ամենը վտանգելու է սովորողների հուզական կայունությունը, նվազեցնելու է ուսումնական առաջադիմությունը, ավելացնելու է ուշացումների և բացակայությունների հաճախականությունը, ինչպես նաև մեծացնելու է ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը, հատկապես այն դեպքում, երբ առավոտյան ավտոմեքենա վարող ծնողները ևս բավարար քուն չստանան։

«Միաժամանակ, դասաժամերի փոփոխությունը չպետք է դիտարկել միայն երեխաների վրա ունեցած ազդեցության համատեքստում։ Այն նաև լուրջ կազմակերպչական խնդիրներ է առաջացնելու նաև ծնողների համար՝ կապված աշխատանքային գրաֆիկի, տրանսպորտային ծանրաբեռնվածության և առօրյա պարտականությունների հետ։ Ուսուցիչների և կրթական հաստատությունների ղեկավարների համար ևս անհրաժեշտ է ադապտացիոն շրջան, որպեսզինոր փոփոխությունը գործնականում դառնա արդյունավետ և կայուն»,- ասաց Սաթեն Գրիգորյանը։

Հետևաբար, դասաժամերի փոփոխությունը պահանջում է համակարգված մոտեցում․ անհրաժեշտ է ներառել բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, ապահովել ծնողների և ուսուցիչների համար հարմարեցված լուծումներ և մշակել միասնական ռազմավարություն։ Իսկ արդեն փոփոխության պայմաններում կարևոր է,որ ծնողները հատուկ ուշադրություն դարձնեն երեխաների քնի ռեժիմի կարգավորմանը։

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել, որ աշակերտները դպրոց ներկայանան առույգ, բավարար քնած և ուսման համար պատրաստված՝ առանց առողջության և կրթության որակի անկման։

Էմմա Մարտիրոսյան

Share Article

Previous Post

19-ամյա Ժենյա Ս․-ն տեղում մшհшցել է․ 1 վիրшվոր կա

Next Post

Ով է Իզմիրլյшն ԲԿ-ում կյանքից զրկվшծ 33 ամյա տղшն

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am