Starnews.am-ը գրում է.
Հայկական շոուբիզնեսի հայտնիներին կարելի է երկու խմբի բաժանել․ նրանք, ովքեր անձնական ու ընտանեկան կյանքը վերածում են ինստագրամյան կոնտենտի և նրանք, ովքեր նախընտրում են փակ պահել անձնականը ու հանրությանը ներկայանալ ստեղծագործական նորություններով։
Երգիչ Սարո Թովմասյանը, վստահաբար, երկրորդ խմբին է պատկանում։ Սարոն ու կինը՝ Տաթևը, նախընտրում են համատեղ հրապարակումներով հնարավորինս քիչ հանդես գալ, Տաթևը նաև փակ է պահում իր սոցիալական հարթակները։
Երգիչն ու կինը երեք երեխա ունեն՝ 2 դուստր և մեկ որդի։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը երգչի էջերում բազմաթիվ են։ Այսինքն՝ Սարոն, այսպես ասած, որոշակի գաղտնիություն պահպանում է միայն կնոջ անձի շուրջ։ Բնականաբար, զույգը միասին է մասնակցում հանրային միջոցառումների և նրանց մասնակցությամբ բացառիկ կադրերը համացանցում հայտնվում են հենց այդ միջոցառումների ընթացքում՝ հիմնականում նկարահնված այլ անձանց կողմից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: