Oգոստոսի 21-26-ը Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 21-22-ը և 25-26-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ը և 25-26-ին՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։