Մենք հասшնք մեր ուզшծին․ Ալիև

 

 

 

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը։

Ըստ ԱՊԱ-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է Քարվաճառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հասանք մեր ուզածին, ատելի Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն ​​անգործունեություն էր ցուցաբերում և ընդդհանրապես չէր կարողանում աշխատել։ Սակայն իրավաբանորեն այն գոյություն ուներ, և հիմա դրա վերջը մոտենում է»,– ասել է նա։

Ալիևի խոսքով՝ պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատերազմի ավարտը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ճիշտ քայլ էր։

«Բայց դրա հետ մեկտեղ, այդ ժամանակ մեր հողերի մի մասը դեռևս մեր վերահսկողության տակ չէր։ Այդ ժամանակից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը մեր առջև ծառացած գլխավոր նպատակը մեր երկրի ինքնիշխանության լիակատար վերականգնումն էր։ Այսպես կոչված «Լաչինի միջանցքի» վերացումը և այն՝ Լաչին-Խանքենդի (Ստեփանակերտ– խմբ․) ճանապարհի վերածումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին Լաչինի ուղղությամբ անցակետի ստեղծումը, միաժամանակ կարևոր ռազմավարական կետերի գրավումը 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, մեր փառահեղ պատմությունն է, և սա մեր նպատակային քաղաքականության մի մասն էր», – ասել է պետության ղեկավարը։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել