ՀՐԱՏԱՊ
Հենրիխ Մխիթարյանը կրկին գավաթակիր է, բայց խոսվում է կարիերայի ավարտի մասին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
Գյումրիում սուր աղիքային վարակով 15 երեխա հոսպիտալացվել է
14 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Հենրիխ Մխիթարյանը կրկին գավաթակիր է, բայց խոսվում է կարիերայի ավարտի մասին
14.05.2026
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026
Գյումրիում սուր աղիքային վարակով 15 երեխա հոսպիտալացվել է
14.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Ինչ փпփոխություններ են սպшսվում սեպտեմբերին․ մանրամասներ

21.08.2025 2 Min Read
10 0

 

 

 

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով օգոստոսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացվում է արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով:

Առաջին օրվա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները։

Խորհրդակցությունն անցկացվել է Հայաստանի կրթության համակարգին ԵՄ բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ։

Կարևորելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում՝ բացառությամբ 12-րդի, որտեղ չափորոշչի ներդրումը նախատեսվում է գալիք ուսումնական տարվանից։ Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հայտարարված էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում դպրոցներում մի շարք մշակութային նախագծեր և տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել։ 2025-26 ուսումնական տարին անվտանգ և ապահով կրթության տարի է հայտարարվելու։

«Պլանավորում ենք անցկացնել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով նախագծային աշխատանքների էքսպո, որը կկազմակերպվի աշնանային արձակուրդների շրջանում։ Դպրոցներին կառաջարկվի հանդիպումներ կազմակերպել նաև անվանի մարզիկների հետ՝ երեխաների հետ զրույցների և հարցուպատասխանի ձևաչափով։ Անվտանգությունը և ապահովությունը կապված են նաև կենսակերպի և սեփական վարքը կառավարելու հետ, իսկ մարզիկներն այն մարդիկ են, որոնք ունեն վարքի կառավարման բավական բարձր մակարդակ և ուժեղ կամային որակներ: Վստահ ենք՝ նրանց հետ հանդիպումները երեխաների համար անվտանգությանն ուղղված պատկերացումների ձևավորման հետաքրքիր միջոց կդառնան»,-ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ անվտանգ և ապահով կրթական միջավայրը ներառում է դպրոցներում բռնության դեպքերի բացառումը, դրանց ճիշտ արձագանքելու մոտեցումները դպրոցի ներսում և դրանից դուրս։

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է դպրոցների ֆինանսավորման մոդելը՝ ընդգծելով, որ ֆինասավորման համար հիմք են ընդունվելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցների կողմից մուտքագրված ելակետային տվյալները, ուստի կարևոր է, որպեսզի տվյալներն արտացոլեն իրական պատկերը և լինեն ճշգրիտ։

Գալիք ուսումնական տարվա ընթացքում կշարունակվեն ուսուցչական համաժողովները, նախատեսվում է նաև աշակերտական համաժողով։

Մի շարք կարևոր անելիքներ կան նաև Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ուսումնական հաստատություններում ավարտական փուլի, նոր գույքով ապահովման և ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքների հետ կապված։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դպրոցի տնօրենի նշանական և գործուղման կարգին, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը, սովորողների ընդունելությանը և փոխադրմանը, արտադպրոցական ծրագրերի հաստատման շրջանակում սոցիալական կրեդիտի փոխհատուցմանը, ուսումնական պլանի և դասարանների կոմպլեկտավորմանը, նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ նոր ուստարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքները կքննարկվեն նաև օգոստոսի վերջին տասնաօրյակում անցկացվող ավանդական խորհրդակցությունների ժամանակ, որոնք կկազմակերպվեն բոլոր մարզերում և Երևանում՝ դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Share Article

Previous Post

Սոֆիի ամուսնությունը կե՞ղծ էր. նա բացառիկ մանրшմասներ է հայտնել թեմшյի վերшբերյալ

Next Post

Ջերմшստիճանը կբшրձրանա՞

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am