Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգը ցուցադրելու հանգամանքները: Լուրը հրապարակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ֆեյսբուքյան էջում։
«Հանրային հեռարձակողի խորհուրդն իր լիազորությունների
սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասված է հաղորդագրությունում։
սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց հատկապես սոցցանցերում։
Երգիչ Թաթան հայտարարեց, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։
Հանրային հեռուստաընկերությունը նորողություն խնդրեց պատերազմի տարելիցի օրը Թաթայի համերգը ցուցադրելու համար։


