Ող բերգական դեպք Հայաստանում

Դեկտեմբերի 24-ին ող բերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ «Գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, գիտակցության չգալով, մա հացել է։ Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 67-ամյա Վ․ Խաչիկյանն է իսկ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչները՝ ավագ տեսուչ Գ․ Ֆրանգյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11։20-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղի վերջնամասում՝ Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում, Վ.Խաչիկյանը գետնին ընկած ծառի ճյուղեր հավաքելիս է եղել և այդ պահին ուժեղ քամու պատճառով ծառից ճյուղ է պոկվել և ընկել վերջինիս վրա՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները: Դեպքի փաստվ Ստեփանավանի քննչական բաժնում «անզգուշությամբ կյանքից զրկելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

https://mediaroom.am/armenia/society/item/50840-2023-12-27-10-15-41.html

357 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն