Ագրեսիվ պшհվածքը վшղուց անցել է բոլոր սшհմանները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի ելույթ ունենալով ԲՐԻԿՍ+ նիստում, երկրներին կոչ է արել աջակցել Իսրայել զենք մատակարարելու արգելքին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Քանի դեռ չի կանգնեցվել արնահեղությունը Մերձավոր Արեւելքում, չի կարող խոսք լինել արդարության եւ զարգացման մասին ապագայում։ Իսրայելի ագրեսիվ պահվածքը վաղուց անցել է բոլոր սահմանները։ Պաղեստինցի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության։ 21-րդ դարում այդ ողբերգության անտեսումը չի կարող որեւէ մեկին ազատել պատասխանատվությունից։ Ես առաջարկում եմ Պաղեստինը ճանաչող երկրներին քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Իսրայելին զենքով աջակցության շարունակումը նրան էլ ավելի անմիտ է դարձնում։ Մենք սկսել ենք Իսրայել զենքի մատակարարման արգելքի նախաձեռնությունը ՄԱԿ շրջանակում։ Ես ակնկալում եմ եմ ձեր՝ մեր բարեկամների աջակցությունն այս հարցում»,- ասել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

102 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն