Հայտնաբերվել է Իրանի նախագահի վթ արված ուղղաթիռը, «կենդանության նշաններ չեն հայտնաբերվել». Reuters

Հայտնաբերվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի վթարի ենթարկված ուղղաթիռը, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան՝ նշելով, որ հույսերը մարում են, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և նրա արտաքին գործերի նախարարը ողջ են մնացել լեռնային տեղանքում ուղղաթիռի վթարից:

«Նախագահ Ռաիսիի ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է վթարի հետևանքով… ցավոք, բոլոր ուղևորները մահացած են», — Reuters-ին ասել է պաշտոնյան:

Փրկարարները երկուշաբթի վաղ առավոտյան Արևելյան Ադրբեջան նահանգում բեկորներին հասնելու համար պայքարել են ձնաբքի և դժվարանցանելի տեղանքի դեմ:

«Մենք կարող ենք տեսնել բեկորները, և իրավիճակը լավ չի թվում», — ասել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Փիրհոսեյն Կոլիվանդը պետական հեռուստատեսությանը:

«Վթարի վայրի հայտնաբերմամբ ուղղաթիռի ուղևորների մեջ կենդանության նշաններ չեն հայտնաբերվել», — նշել է նա։

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ստացված պատկերները ցույց են տալիս, որ ուղղաթիռը բախվել է լեռան գագաթին, թեև կործանման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:

Երեկ 17։00-ի սահմաններում հաղորդվեց, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Իրանական ԶԼՄ-ները վթարի պատճառ են նշում վատ եղանակը։

661 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն