Վարորդը շլшցել է մեկ այլ ավտпմեքենայի լույսերից, վրшերթի ենթшրկել հետիոտնի, որը մшհացել է

 

 

 

Սամվել Կ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վարելով ավտոմեքենա, խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է անձի մահ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել օգոստոսի 4-ին և մակագրվել դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշվում է, որ տղամարդը 2024-ի հունիսի 16-ին սթափ վիճակում վարելով ավտոմեքենան, Կապան-Քաջարան ավտոճանապարհով դեպի Քաջարան տանող ուղղությամբ ընթանալիս՝ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի լույսերից շլանալու պահին միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու, ընդհուպ մինչև ավտոմեքենան կանգնեցնելու համար։

Տեղի է ունեցել վրաերթ, ինչն անզգուշությամբ առաջացրել է հետիոտն Ռիտա Փ․-ի մահը։

Դատարանը վճռել է Սամվել Կ․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։

Պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում։

Դատական ակտը հրապարակվել է օգոստոսի 19-ին։

Իրավաբան.net
Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել