Ուշադրություն…Ձյուն ու բուք է սպասվում…զգույշ եղեք տանից դուրս գալուց

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Քուչակ-Միրաք, Ալագյազ-Արթիկ ճանապարհներին, Աշոցքի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում բուք է։

Բքի պատճառով Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թալինի, Աշտարակի, Աբովյանի, Եղեգնաձորի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

974 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն