«Դոգ»-ը վերջնագիր ներկայացրեց Հայկ Մարությանին

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ կուսակցությունը Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։

Ղուկասյանը նշեց՝ իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, և այն էլ դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել, կարող է մնալ»։

«Միմիայն փաստաթուղթ․ նստում ենք և ստորագրում ենք․ դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը՝ կրկին առաջարկելով նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։

Իր խոսքում Ղուկասյանը ասաց՝ տեղյակ է, որ Մարությանն իր կառավարման տարիներին ապօրինություններ է թույլ տվել, ակնարկեց խոշոր գումարի յուրացման մասին: Միաժամանակ երաշխավորեց, որ Մարությանին չեն կալանավորի, քանի որ վերջինս, ըստ Ղուկասյանի, օգնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ազատվելու գործընթացին:

Վարդան Ղուկասյանը խոսքի ավարտին վերջնագրի նման պահանջ ներկայացրեց Մարությանին, որ մինչ վաղը երեկո տեղեկացնի՝ համաձայն է իր կողմից արված առաջարկների հետ, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Մարությանը արձագանքել էր Ղուկասյանի՝ կոալիցիա կազմելու հնարավորությանը՝ ներկայացնելով իրենց առաջարկը․

«Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք թեկնածու (խոսքը իմ մասին է), և մնացած քաղաքական 3 ընդդիմադիր ուժերը՝ առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների գան ու քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասել էր Մարությանը՝ նշելով, որ ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և դա շատ ազնիվ կլինի թե՛ ուժերի, թե՛ ընտրողների նկատմամբ։

2-րդ տարբերակով նա առաջարկել է քաղաքապետ չընտրելու դեպքում գնալ նոր քաղաքային ընտրությունների։

https://iravaban.net/441820.html?fbclid=IwAR3ZTfLth4c5jPjq2mRooFP8Gvmricm5hZBz4vz8MKvGgwmyBltx6MIJMrs

628 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն