Փրկարարներն ավտոբուսի 45 ուղևորի, որից 25-ը երեխաներ են, տեղափոխել են Սպիտակ քաղաք

Փրկարարները Սպիտալի ոլորաններում մնացած ավտոբուսի ուղեւորներին տեղափոխել են Սպիտակ քաղաք:

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարունակել ճանապարհը, երեխաներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունից  հայտնում են, որ փրկարարներն ավտոբուսի 45 ուղևորի (որից 25-ը երեխա) տեղափոխել են Սպիտակ քաղաք։

Իրավաբան.net
73 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն