Սարս ափելի լուր. քիչ առաջ Սևանից դուրս են բերել Անդրանիկի դ-ին. նա օրեր շարունակ մահացած է եղել ու մնացել լճում

Այսօր՝ հունվարի 23-ին, ող բերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դ-ին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը:   Քաղաքացու որոնողական աշխատանքներին մասնակցել են փրկարարները, ջրային պարեկներն ու քաղաքացիները: Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները ափից 300-400 մետր հեռավորությունից ու մոտ 5 մետր խորությունից դուրս են բերել դ ին, ապա մոտեցրել ափին, այնուհետև փրկարարները պատգարակով դ ին մոտեցրել են դ իատարին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մա հացածը Ծովակ գյուղի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն է:   Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


https://mediaroom.am/armenia/artakarg/item/51626-2024-01-23-17-13-21.html

626 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն