Զորամшսում մшհացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր пրդին

 

 

 

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել զորամասերից մեկում, մահացել է 19-ամյա զինծառայող Վահե Զաքարյանը:

Երիտասարդը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է:

MediaHub-ի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը նշեց, որ Վահեն տան կրտսեր տղան է, ուներ մեծ եղբայր։

Հայրը աշխատում է Մարտունու սոցապ բաժնում, մայրը, ցավոք, մահացել է 2016 թվականին։

«Սոցիալապես միջին կարգի ապրող ընտանիք է։ Մեծ ողբերգություն է ընտանիքի, մեր քաղաքի համար»,- նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ Վահեն ինսուլտ է տարել, վերջին օրերին նա իրեն վատ է զգացել:

ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ «Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:  Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հայտարարության մեջ։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել