Հարգեք Ադրբեջանի ինքնիշխանությունը. Ադրբեջանի պահանջը` Թուրքիային
Միլլի Մեջլիսը (Թուրքիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական աշխատանքային խումբ) հայտարարություն է տարածել թուրքական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հակաադրբեջանական արշավի վերաբերյալ։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) որոշ անդամների և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օկտայ Սարալի կողմից արված անհիմն մեղադրանքները հատկապես վրդովեցուցիչ էին։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքը թույլ չի տալիս միջամտել Ադրբեջանի ներքին գործերին կամ պարտադրել արտաքին քաղաքական և կրոնական հայացքներ։
Խորհրդարանի անդամները անընդունելի են համարել նախագահ Իլհամ Ալիևի, ադրբեջանական ժողովրդի և երկրի պատմական գործիչների հասցեին վիրավորանքները։
«Ցավոք, «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում այս ամենը կանխելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի իշխանությունների հանդուրժողական վերաբերմունքը ադրբեջանական դիվանագիտական առաքելություններում սադրիչ գործողությունների նկատմամբ նույնպես հարցեր է առաջացնում։
Խորհրդարանականները պահանջել են արել Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչներին հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և սահմանադրական կարգը և զերծ մնալ երկու երկրների միջև հարաբերություններին վնասող հայտարարություններից։


