Սարսափելի դեպք․ 2-ամյա երեխան ծանր այրվածքներ է ստացել
Ռուսաստանի Տուվայի Հանրապետությունում երկու տարեկան տղան ծանր այրվածքներ է ստացել՝ ընկնելով հատակին դրված եռացող ջրով լի թեյնիկի վրա։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմիններին, դեպքը տեղի է ունեցել Բարուն-Խեմչիկսկի շրջանում։ Միջադեպի պահին երեխան տանն է եղել տատիկի հետ։
Նախնական տեղեկություններով՝ տղան ընկել է եռացող ջրով լի թեյնիկի վրա և լուրջ այրվածքներ ստացել։

Երեխային հիվանդանոց են տեղափոխել երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներով։ Նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները շարունակում են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել փոքրիկին։
Ինչպես հայտնում է MediaTime.am-ը, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Աղբյուր՝ Տուվայի Հանրապետության ՆԳՆ-ի հաղորդագրության հիման վրա՝ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ։

