Մենք մեր բпղոքն ենք հայտնել Հայաստանով անցնող տարшնցիկ ուղու վերաբերյալ և ապшգայում կբարձրшձայնենք այն․ Իրան

 

 

 

Կովկասի տարածաշրջանը, մասնավորապես Հարավային Կովկասը՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար հսկայական աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական և հարևանական նշանակություն ունի։ Ուստի բնական է, որ մենք մասնակցում ենք այն գործընթացներին, որոնք այս կամ այն կերպ կարող են ձևավորել կամ ազդել տարածաշրջանի իրադարձությունների վրա»։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի հայտարարած խաղաղ գործընթացում Իրանի հնարավոր դերակատարումը, հայտնում է IRNA-ն։

Բաղային նշել է, որ Իրանը սերտ կապեր է պահպանում երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ «Հենց այս համատեքստում է ընթանում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի այցը, ով վաղը կարող է ժամանել Թեհրան։ Այսօր նաև Հայաստանի վարչապետը պետք է բանակցություններ վարի նախագահի հետ՝ այս իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Հայաստանը ձեռնպահ կմնա ցանկացած գործողությունից, որը կարող է անհամատեղելի լինել կամ մտահոգություն առաջացնել Իրանի Իսլամական Հանրապետության մոտ»։

Նա նշել է. «Հայաստանի հետ մեր կապերը երկարատև և ամուր են, հաշվի առնելով, որ հիմնական հարցը հայկական տարանցիկ երթուղին է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Մենք Հայաստանի հետ ունենք ընդհանուր, բայց կարճ սահման՝ մոտ 40 կիլոմետր, որը կազմում է մեր հարևան երկրների հետ ունեցած մոտ 6000 կիլոմետր ցամաքային սահմանների մի մասը։ Սակայն այդ սահմանը մեզ համար ամենաանվտանգներից մեկն է. դա բարեկամության սահման է։ Ուստի մենք անպայման ուշադիր և բաց կերպով կհայտնենք մեր դիրքորոշումներն ու տեսակետները այս բոլոր փոփոխությունների վերաբերյալ։ Չնայած տարածաշրջանի երկրների միջև տրանսպորտային և կապի ուղիների ապաշրջափակման և ընդլայնման մեր մշտական աջակցությանը, որոնք ծառայում են որպես տնտեսական իրավիճակի բարելավման գործիք տարածաշրջանի ժողովուրդների զարգացման և բարեկեցության համար՝ մենք միշտ հայտարարել ենք, որ այս ուղղությամբ ցանկացած գործողություն չպետք է հակասի միջազգային իրավունքին, չպետք է խախտի միջազգային սահմանները, երկրների ազգային ինքնիշխանությունը, փոխադարձ շահերը կամ աշխարհաքաղաքական կառուցվածքը»։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել