Օգոստոսի առաջին օրերն այս տարի անչափ հիշարժան էին Երևանի համար։ Հայկական շոգ ամառը նոր շունչ ստացավ, երբ հանրահայտ երգչուհի, դերասանուհի և պոպ-աստղ Ջենիֆեր Լոպեսը ժամանեց Հայաստան՝ իր համաշխարհային շրջագայության շրջանակներում։
Օգոստոսի 3-ին Հանրապետության մարզադաշտում կայացած նրա համերգը հավաքել էր հազարավոր հանդիսատեսների ոչ միայն Երևանից, այլև Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկիր։
Երաժշտությունը, բեմադրությունը և Լոպեսի անզուգական էներգիան ստեղծել էին հմայիչ մթնոլորտ՝ լցված երաժշտական կրքով, պարով և կենդանի կատարումներով։ Դահլիճը ցնծում էր, երբ նա բեմ բարձրացավ իր ամենահայտնի հիթերով՝ «On the Floor», «Ain’t Your Mama», «Let’s Get Loud» և շատ այլ երգերով։
Սակայն երեկոյի անակնկնկալներից մեկը դեռ առջևում էր։
Հանկարծ բեմում հնչեց Մալենայի անունը՝ Հայաստանի պատանի երգչուհու, ով 2021 թվականին հաղթել էր Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը։ Բեմ բարձրացավ ժպտացող, հմայիչ ու համեստ Մալենան, ով հենց առաջին ակորդից գերեց ամբողջ մարզադաշտը։
Նա կատարել էր իր հաղթական «Qami Qami» երգը՝ նոր մեկնաբանությամբ, որը զուգորդվել էր վառ լույսերով ու կենդանի նվագակցությամբ։
Հանդիսատեսը շփոթված էր, հիացած և ուրախ՝ նման անսպասելիության համար։ Հազարավոր հեռախոսների լույսեր միացան մարզադաշտի մեջ՝ լուսավորելով Մալենայի ներկայությունը, իսկ օվացիաներն ու խրախուսական վանկարկումները շարունակվում էին երկար ժամանակ։
Այս գեղեցիկ անակնկալը դարձավ երեկոյի հուզիչ և հայրենաշունչ կետը, որը հիշվելու է երկար ժամանակ։ Իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը
ԼՐԱՑՈՒՄ.
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստանում կայացած համերգին զուգահեռ սոցցանցերում շրջանառվում են արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված լուսանկարներ, որոնք ուղեկցվում են կեղծ պատմություններով։ Գրում է CivilNet.am-ը:

Օրինակ, գրառումներից մեկի համաձայն՝ երգչուհին իբր բնակարան է նվիրել 55-ամյա մի կնոջ, մեկ այլ գրառմամբ՝ Երևանում խոշոր թեյավճար է թողել 21-ամյա մատուցողին։
Այս գրառումները հարյուրավոր մեկնաբանություններ ու տարածումներ են հավաքել սոցցանցերում։ Մինչդեռ դրանց հիմնական նպատակը հայտնի երգչուհու անունը շահարկելն ու դրա հաշվին դիտումներ հավաքելն է։
Մուրացիկ կնոջից մինչև խոշոր թեյավճար․ ի՞նչ էին գրում սոցցանցերում
«Երևանում Լոպեսին մոտեցավ մուրացիկ կինը։ Երգչուհու այս քայլը ցնցել է բոլորին» և «Լոպեսը բնակարան է նվիրել 55-ամյա Աստղիկին» վերնագրերով գրառումներին կցված է yerevanblog.com կայքի հոդվածը։ Թեև վերնագրում նշվում է 55-ամյա կնոջ մասին, սակայն կից տեսանյութում ներկայացված կնոջ տարիքն այլ է։

#CivilNetCheck-ը ստուգել է գրառմանը կից լուսանկարը ԱԲ պատկերների հայտնաբերման մի շարք գործիքներով, որոնք եզրակացրել են, որ այն 99% հավանականությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։ Ըստ վերլուծության՝ պատկերը գեներացվել է OpenAI ընկերության GPT-4o մոդելի միջոցով, որը տեքստային նկարագրության (prompt) հիման վրա իրականությանը մոտ, բարձրորակ պատկերներ է ստեղծում։ Հարկ է նշել, որ հոդվածում հիշատակված կնոջը հնարավոր չէ նույնականացնել, իսկ տեղեկությունը չի հաստատվում վստահելի այլ աղբուրներով։

Թեև լուսանկարն իբր արվել է Հանրապետության հրապարակում, ԱԲ տեխնոլոգիան ստեղծել է հրապարակի ոչ ճշգրիտ պատկերը. մասնավորապես, պատկերի ետնամասում բացակայում են շատրվանները, իսկ ճանապարհը սխալ տեղում է։

Օգոստոսի 3-ին Լոպեսի երևանյան համերգի ժամանակ սոցցանցերում տարածվեց նաև կեղծ տեղեկություն, թե իբր հայազգի երգչուհի Մալենան անակնկալ բեմ է բարձրացել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը. համերգի ժամանակ նման դեպք չի գրանցվել։
Մատուցողին խոշոր թեյավճար տալու մասին գրառումները ևս ուղեկցվում են ԱԲ-ով ստեղծված լուսանկարով։ Ստուգումը ցույց է տվել, որ այս պատկերը նույնպես գեներացվել է GPT-4o մոդելի միջոցով։

Նմանատիպ կեղծիքների հիմնական նպատակը կից հղումներով կայքերի այցելություններ ապահովելն է՝ գովազդից եկամուտ ստանալու համար։ Օգտատերերին հղումով անցնելու համար հաճախ օգտագործվում են «այս քայլը ցնցեց բոլորին», «շոկային», «վերջապես լավ լուր» և նմանատիպ այլ գրավիչ ձևակերպումներ։