Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 8-10 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևանում դեկտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ի և 10-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
https://mediaroom.am/armenia/society/item/50194-2023-12-06-14-31-19.html

988 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն