-10․ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ին երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում` 18-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևան քաղաքում՝ մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում, 27-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 23-ի և 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 23-ի ցերեկը, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

823 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն