Ով է «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում ընթացող գնացքի տակ ընկած տղան

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:

Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:

Աշխատանքները ղեկավարում է մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բ. Սեդրակյանը, ում ցուցումով մետրոպոլիտենը անցել է ուժեղացված ծառայության, երթևեկությունը կատարվում է միակողմանի:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է:

Մանրամասները՝ քիչ ուշ:

93 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն