Լավագույն նվերն ընդшմենը 5 րոպեում. խпրհուրդներ Wildberries-ից

 

 

Ամառը հանդիպումների, ուղևորությունների և նվերների առիթների ամենաակտիվ ժամանակաշրջանն է։ Սակայն հագեցած օրակարգի պայմաններում հաճախ ժամանակ չի մնում խանութներով շրջելու համար, մինչդեռ մտերիմներին ուրախացնելու ցանկությունը միայն մեծանում է։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Wildberries-ը։

«Wildberries-ը ներկայացնում է մի քանի պարզ և արդյունավետ խորհուրդ՝ ինչպես ընդամենը մի քանի րոպեում ընտրել համարժեք և հաճելի նվեր՝ առանց շտապելու և ավելորդ անհանգստության.

  • Ուսումնասիրեք ապրանքների վարկանիշները և օգտագործողների կարծիքները, որոնք հատկապես Հայաստանում որոշիչ դեր են խաղում գնումների ժամանակ։
  • Օգտագործեք որոնման համակարգը՝ ըստ հիմնական բառերի, օրինակ՝ «նվեր ծննդյան օրվա համար», «տան համար», «տղամարդու համար», «ծաղիկներ» և այլն։
  • Օգտվեք արդեն կազմված ընտրանիներից՝ բեսթսելլերները հավաքված են առանձին հավաքածուներում՝ ըստ պահանջարկի։
  • Ուշադրություն դարձրեք առաքման արագությանը. «Վիտրինա Էքսպրես» մոդելով պատվերը հնարավոր է ստանալ մինչև 4 ժամվա ընթացքում։

Հիմնական բառերի միջոցով որոնումը («նվեր ծննդյան համար», «ինքնախնամք», «ծաղիկներ» և այլն) թույլ է տալիս արագորեն ընտրել համապատասխան ապրանքները։

Հարթակում հասանելի են նաև թեմատիկ հավաքածուներ, որոնք կազմվում են ըստ օգտատերերի պահանջարկի և գնահատականների։

Հայաստանում ամենապահանջված նվերների շարքում են՝ կոսմետիկ հավաքածուները, նորաձև աքսեսուարները, հարմարավետ տնային ապրանքները, ունիվերսալ ականջակալները, ինչպես նաև գրքերը և զարգացնող խաղերը երեխաների համար։ Այս ապրանքատեսակները հատկապես տարածված են նվեր ընտրելիս։

Հայաստանում Wildberries-ի ներկայացուցչությունից հայտնում են՝
«Այսօր նվերը պարզապես գնում չէ. այն ուշադրության, խնամքի և ջերմ վերաբերմունքի արտահայտություն է։ Մենք տեսնում ենք, որ հայ օգտատերերը ակտիվորեն ընտրում են առցանց գնումների ձևաչափը՝ գնահատելով դրա հարմարավետությունն ու արագ առաքման հնարավորությունները»։

Wildberries-ը շարունակում է ընդլայնել իր տեսականին և գործիքները՝ դարձնելով նվեր ընտրելու գործընթացը առավել պարզ, արագ և հասանելի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net
Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել