«BMW X3»-ը բшխվել է քшրերին և հшյտնվել դաշտում․ 3 հոգի մшհացել են

 

 

Հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր հատվածներում։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։

avtovtar zoher
zoher avtovtar
Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել