Հունիսի 7–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Աշոցքում. ժամը 12։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 79-ամյա Ս․ Մ-Ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն է գործել՝ 4-րդ հարկից ցած նետվելով։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։